Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենք 2022
2022 թվականի Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենք անգլ.՝ Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022 | |
---|---|
Տարածքային իրավասություն | ԱՄՆ |
Ընդունող մարմին | 117th United States Congress?[1] |
Ընդունման ամսաթիվ | ապրիլ 28, 2022 |
Ստորագրող | Ջոզեֆ Բայդեն[2] |
Ներկայացնող | Ջոն Կորնին |
Կայք | Act of Congress in the United States? |
2022 թվականի Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենք (անգլ.՝ Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022), Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի ընդունած օրենքն է, ըստ որի Ուկրաինայի կառավարությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա լենդ-լիզի նման օգնություն է տրամադրվելու[3]։
Նոր օրենքը վերացրել է բյուրոկրատական խոչընդոտները և թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը արագորեն զենք և այլ օգնություն տրամադրել Ուկրաինային մարտական գործողությունների համար։ Ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, առաքումները ստացողի համար կիրականացվեն անվճար, վճարումը հետաձգվում է մինչև ապագա ժամանակներ[4]։
Օրինագիծը միաձայն հավանություն է ստացել Սենատում 2022 թվականի ապրիլի 6-ին[5][6] և ընդունվեց ապրիլի 7-ին՝ Ներկայացուցիչների պալատում քննարկման համար[7]։ Քննարկումը նշանակվել է ապրիլի 27-ին[8]։
Ապրիլի 28-ին Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը[9]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքի հաստատումից կարճ ժամանակ առաջ Կոնգրեսը հաստատել է 14 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, իսկ ապրիլի 5-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է 100 միլիոն դոլար արժողությամբ Ջավելին հակատանկային հրթիռային համալիրների (ՀՏՀՀ) և այլ նյութերի տրամադրման մասին[4]։
Ապրիլի 15-ին Ռուսաստանը նոտա է հղել նախագահ Բայդենի վարչակազմին՝ նախազգուշացնելով «անկանխատեսելի հետևանքների» մասին, եթե Ուկրաինային զենքի մատակարարումները չդադարեցվեն[10]։
Մայիսի 9-ին, երբ Ռուսաստանը նշել է 1945 թվականին նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Ուկրաինայում Ժողովրդավարության պաշտպանությանը միտված լենդ-լիզի մասին օրենքը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.govinfo.gov/app/details/BILLS-117s3522es
- ↑ Biden signs bill reviving WWII lend-lease program for Ukraine — Arlington County: 2022.
- ↑ Andrew Desiderio. «In the fight against Putin, Senate unanimously approves measure that once helped beat Hitler». POLITICO (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին. (անգլ.)
- ↑ 4,0 4,1 In the fight against Putin, Senate unanimously approves measure that once helped beat Hitler, Politico, 06.04.2022 (անգլ.)
- ↑ «S. 3522 (ES) - Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022». www.govinfo.gov (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին. (անգլ.)
- ↑ «Congress comes off the sidelines on Ukraine. Will it stay on the field?». 2022 թ․ ապրիլի 11. (անգլ.)
- ↑ All Actions S.3522 — 117th Congress (2021—2022) (անգլ.)
- ↑ «Сегодня в Палате представителей США рассмотрят закон о ленд-лизе для Украины». gordonua.com. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին. (անգլ.)
- ↑ HouseDailyPress (28.04.22). «The House adopted H. Res. 1065 – the rule for S. 3522 – Ukraine Democracy Defense Lend-Lease Act of 2022 by a vote of 220-205». twitter (անգլերեն). (անգլ.)
- ↑ Ukraine round-up: Russia sends warning to US, BBC, 16.04.2022 (անգլ.)
- ↑ Байден подписал закон о поставках Украине вооружений по ленд-лизу, Радио Свобода, 9.05.2022 (ռուս.)